«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի գրասենյակներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր:
Ազատությանը հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- նշել է Գոռ Աբրահամյանը։
Ահաբեկչության այս գործով կա երեք մեղադրյալ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։
01 Ապրիլ, 2024 16:28
474
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը
08 Մայիս, 2025 10:10
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ապագա քննիչների հետ
07 Մայիս, 2025 13:50
Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է
06 Մայիս, 2025 11:28
ՊՊԾ գնդում ոստիկանի սպանության դրվագով արդարացված Արմեն Բիլյանի վճիռը բեկանվեց․ նա մեղավոր ճանաչվեց և դատապատվեց 25 տարվա ազատազրկման
10 Դեկտեմբեր, 2021 16:51
«Սասնա ծռեր»-ին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է
12 Հուլիս, 2021 19:41
Հավատում եմ արդարադատությանը. պատգամավորը՝ «Սասնա ծռերին» ուղղված մեղադրանքի մասին (տեսանյութ)
13 Օգոստոս, 2020 17:24