Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը սկսվել է պատգամավորների քաշքշուկով։

Ընդդիմադիր «Քաղաքացիներ»  կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերաներկայացումը խորհրդարան վիրավորանք է բոլորի համար և «ռուսական օրենք» է։

Էլիսաշվիլիի հայտարարությունը վրդովմունք է առաջացրել իշխող կուսակցության պատգամավորների մոտ, և բանավեճը գրեթե վերաճել է ծեծկռտուքի։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներից պահանջել է չօգտագործել «ռուսական օրենք» բառակապակցությունը։

Այնուհետ բանախոսը Ալեկո Էլիսաշվիլիին դուրս է հանել նիստերի դահլիճից։

229