Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ըստ Spiegel-ի՝ այս մասին Դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բլինկենը վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցում։

«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Գագաթնաժողովի մեր նպատակն է օգնել կամուրջ կառուցել դեպի այդ անդամակցությունը»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունն Ուկրաինային մնում է «ժայռի պես ամուր»։

Այս համատեքստում հետաքրքրական է, ամերիկացի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը կարծիքը, ով ապրիլի 2-ինհայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ամբողջությամբ դադարեցնեն Ուկրաինայի հետ հարաբերությունները՝ խաղաղություն ապահովելու համար։

Պրոֆեսորը նաև հավելել է, որ Արևմուտքի խնդիրը չպետք է լինի ուկրաինական հակամարտության հետագա սրումը, այլ Ուկրաինան ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ​​բանակցությունների ուղղորդելը։

291