Մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի մասին

Ապրիլի 6-ին, ժամը 15։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 146/8 հասցեի մոտակայքում «Citroen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Հ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե հենասյանը, շրջել այն և բռնկվել. վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիալացվել է բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է ավտոմեքենան:
06 Ապրիլ, 2024 22:49
1651
Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
16 Հուլիս, 2025 12:57
Երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ
30 Մայիս, 2025 23:27
Երկրաշարժի սցենարով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շիրակի մարզում
29 Մայիս, 2025 19:12
Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ վերջինս մահացել է
19 Հուլիս, 2025 14:56
Արմավիրի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
18 Հուլիս, 2025 18:05
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը
16 Հուլիս, 2025 23:48
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում․«Opel»-ը բախվել է քարերին և բռնկվել կա 1 զոհ
20 Հուլիս, 2025 16:36
Ավտովթար-հրդեհ՝ Արարատում․ կա տուժած
01 Ապրիլ, 2025 22:38
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. կան վիրավորներ. լուսանկարներ
26 Փետրվար, 2025 23:20