Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից մեկը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կաթվածի նշանների դեպքում առաջին քայլերի հերթականությունը:
«Կաթվածի դեպքում շատ կարևոր է հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչը կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը: Եթե գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ` տեղափոխման ժամանակահատվածը) մասնագետներն ախտորոշում են «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված», ապա պացիենտը, հակացուցումների բացակայության դեպքում, կարող է օգտվել Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման պետական ծրագրից: Ծրագիրն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում, ինչպես նաև Գյումրու ԲԿ-ում և Վանաձորի ԲԿ-ում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության շրջանակներում)»,- հայտնում են ԱՆ-ից: