Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Պատգամավորը միացված է արհեստական օդափոխության սարքին։ Բացի այդ՝ բժիշկները նրան ախտորոշել են գլխուղեղի բորբոքային պրոցեսներ։
«Քաղաքական գործչին մատակարարվում է բարձր հոսքի օդափոխիչով։ Բացի այդ, բժիշկները Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարին ախտորոշել են գլխուղեղի լուրջ բորբոքային պրոցեսներ»,- հայտնում է 112 հեռագրային ալիքը։ Ըստ հեղինակների՝ Ժիրինովսկին գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
«Ura.ru» կայքի աղբյուրները հայտնում են, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 75-ամյա առաջնորդը դադարել է ճանաչել հարազատներին, բժիշկներին և համախոհներին։ Հաղորդվել է, որ Ժիրինովսկին տեղափոխվել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց։