Առողջապահությունը ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում մենք իրականացնում ենք արդեն օֆերտայի սկզբունքով ֆինանսավորում և հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի տարեկան բյուջեի շրջանակներում, այլ ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում, ամբողջ հանրապետության մասով: Այս մասին այսօր կառավարության նիստից  հետո լրագրողներրի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի վերաբերյալ հարցին:

«Մենք արդեն իսկ երեք ամիսների շարժը  գնահատել ենք, ունենք որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք։ Այսօր ֆինանսների նախարարության հետ քննարկելու ենք, որ հասկանանք, թե հերթագրումների համակարգը ինչ մեխանիզմով ենք կիրառելու և հավելյալ միջոցներ ինչքան ենք հատկացնելու»,- ասաց նա:

 

431