Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություն իրականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին։

Նրա խոսքով՝ սա կլինի 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր ամենախոշոր գործողությունը։ Այդ պատերազմի արդյունքում Իսրայելը վերահսկողություն է հաստատել Արևմտյան ափի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Հորդանանի վերահսկողության տակ։

«Պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ես վերահսկել ենք Հուդեայում և Սամարիայում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացվելիք լայնածավալ գործողության պլանավորումը։ Վեցօրյա պատերազմից ի վեր նման մասշտաբի գործողություն չի եղել։ ՑԱՀԱԼ-ը պատրաստ է այն իրականացնել։ Մենք կորոշենք ժամկետը, սակայն գործողությունը տեղի կունենա շուտով»,- հայտարարել է Նեթանյահուն՝ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն։

Նա այս հայտարարությունն արել է ուրբաթ օրը՝ Հեբրոն քաղաքի մերձակայքում պաղեստինցի զինված գրոհայինների իրականացրած հարձակումից հետո, որի հետևանքով հինգ իսրայելցի է վիրավորվել։

71