Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքը ՀՀ շահերից բխող որոշումներ կկայացնի: Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի յոթին, ութին և իննին լինել Ռուսաստանում:

«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չմտածված որևէ քայլ չի անում. թե ներկա կգտնվի, ապա ուրեմն այդպես է ճիշտ գտել, եթե ներկա չի գտնվի, ուրեմն էդպես է ճիշտ գտել, ես կարծում եմ մասնակիորեն էնտեղ հնարավոր է, որ լինի ներկա»,- ասաց նա:

Ճշտող հարցին, թե այսինքն ԵՏՄ նիստին գնա, Պուտինի երդմնակալությանը` ո՞չ, Լուսինե Բադալյանն ասաց. «Հնարավոր է, բայց դա իմ ենթադրությունն է, քանի որ պաշտոնական հայտարարություն չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին, ապա պատգամավորն ասաց. «Ես կնախընտրեի ընդհանրապես չգնալ»:

 

738