Հայտնի դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի ևս երկու մասնակից։

Ճապոնիայի և Ուզբեկստանի երիտասարդական հավաքականները դուրս են եկել Ասիայի Մ23 առաջնության եզրափակիչ՝ ձեռք բերելով նաև ՕԽ-ի ուղեգիր։

Ասիայից երրորդ ուղեգիրը կնվաճի Ասիայի Մ23 առաջնությունում երրորդ տեղ զբաղեցրած թիմը․ դա կլինի կամ Ինդոնեզիայի, կամ Իրաքի հավաքականը։ Եվս մեկ ուղեգիր կվիճարկեն Աֆրիկան ներկայացնող 4-րդ թիմը՝ Գվինեան, և Ասիայի 4-րդ թիմը (Ինդոնեզիա կամ Իրաք)։

Անգլիան հաղթել է 2023 թվականի ՈւԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այնուամենայնիվ, անգլիական թիմը չի կարող մասնակցել ՕԽ-ին, քանի որ Օլիմպիական խաղերին մասնակցում են միայն Մեծ Բրիտանիայի հավաքականները (բոլոր մարզաձևերում), այլ ոչ թե առանձին ասոցիացիաները (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս և Հս․Իռլանդիա)։

Այսպիսով, այսօրվա դրությամբ հայտնի են Օլիմպիական խաղերի մասնակից 16 հավաքականներից 14-ը։

Այդ հավաքականներն են՝

Ֆրանսիա
Ուզբեկստան
Ճապոնիա
ԱՄՆ
Դոմինիկյան Հանրապետություն
Պարագվայ
Արգենտինա
Իսպանիա
Իսրայել
Ուկրաինա
Նոր Զելանդիա
Մարոկկո
Եգիպտոս
Մալի

502