Այսօր՝ ապրիլի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են «Volvo», 2 «Mazda», «Peugeut» և «Hyundai Elision» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկկներ Արթուր Հակոբյանն ու Արսեն Միքայելյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

294