«Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը նախատեսված է 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Մրցույթն օգնելու է աշակերտներին զարգացնելու ֆինանսական ոլորտի գիտելիքները և յուրացնելու այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։

Բացի այդ, մրցաշարը նպատակ ունի խթանելու ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։

Evocabank-ը հանդիսանում է մրցաշարի գլխավոր հովանավորը։

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում։ Սա Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։

Evoca-ն միշտ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխիքը։

Evoca-ի հետ դեպի նոր իրականություն

 

331