2024 թվականի  մարտի 29-ին տեղի է ունեցել  «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը։  Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ մրցույթն ընթացել է  «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված՝ ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը: Այսպիսով փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության արդյունքում (0 դեմ) բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանն ընտրվել է Վ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց ընտրվելու կապակցությամբ. «Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համալսարանը պետք է վերադառնա իր նախկին կոչմանը, որն  է լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը»:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «արտաքին հարաբերություններում խնդիրներ ենք ունենում պրոֆեսիոնալ թարգմանիչների բացակայության պատճառով»:

 

585