Հրդեհ՝ Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկում. տարհանվել է 50 քաղաքացի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։
Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։
08 Օգոստոս, 2025 19:24
1175
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
19 Հուլիս, 2026 11:02
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում
11 Հուլիս, 2026 10:50
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
10 Հուլիս, 2026 18:30
Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է
15 Հուլիս, 2026 15:56
Նորաշենում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
31 Մարտ, 2026 15:55
Հրդեհ Նորաշեն գյուղում
17 Սեպտեմբեր, 2025 13:15
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը
11 Մարտ, 2026 20:19
Նորագյուղ թաղամասում կկառուցվի 155 շենք՝ 65 հազար բնակչի համար (տեսանյութ)
29 Հունվար, 2026 12:28
Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային
25 Դեկտեմբեր, 2025 10:35