Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն ապրիլի 26-ին` Բեռլինում:

Ուղեւորության ընթացքում Ալիևը Գերմանիայի կանցլերի հետ կքննարկի մի շարք կարեւոր թեմաներ, այդ թվում՝ կքննարկվի տնտեսության և էներգետիկայի հարցեր։

«Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ»,-  ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։

388