Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը:



22 Ապրիլ, 2024 21:40
1237
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրшդադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար
17 Օգոստոս, 2024 02:32
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Տոյվո Կլաար
20 Ապրիլ, 2024 02:33
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Տոյվո Կլաար
26 Մարտ, 2024 02:27
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրшդադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար
17 Օգոստոս, 2024 02:32
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Տոյվո Կլաար
20 Ապրիլ, 2024 02:33
Հաճելի է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունը. Կլաար
31 Մարտ, 2024 21:26
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
21 Հուլիս, 2026 10:07
Որորների կղզին Սեւանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
19 Հուլիս, 2026 17:34
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով
17 Հուլիս, 2026 18:39