Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի եւ այլ խորհրդարանների ղեկավարների հետ:

Քննարկվել են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ:

209