Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։ Դորտմունդյան ակումբը չի երկարաձգի պայմանագիրը 34-ամյա խաղացողի հետ։

«Այս ամառ կավարտվի անսովոր դարաշրջանը: Դորտմունդի «Բորուսիան» և նրա երկարամյա ավագ Մարկո Ռոյսը փոխադարձաբար պայմանավորվել են չերկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընդհանուր առմամբ նա «իշամեղուների» կազմում անցկացրել է 424 հանդիպում, որոնցում խփել է 168 գոլ և կատարել 128 գոլային փոխանցում։

Դորտմունդի «Բորուսիայի» հետ Ռոյսը երկու անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը։

Աղբյուր  ArmSport.am

648