Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկեց ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև մարզիկներ Հայաստանից։

Մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը վաղաժամ գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Էլչին Էմինովի նկատմամբ և հասավ մինչև 65 կգ քաշայինների մեծահասակների կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Վարդանյանը կմենամարտի Շվեդիայի ներկայացուցչի հետ:

877