ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Այն, որ որոշ սրբապիղծներ Ծիծեռնակաբերդը դարձրել են կազուալ միտինգատեղի՝ փորձելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչող պատահական քաղաքացիներին դարձնել իրենց միտինգների ակամա մասնակից, արդեն գիտեինք, բայց որ որոշների լպիրշությունը պիտի հասնի նրան, որ մանկահասակ երեխային պիտի փորձեն ահաբեկել, վիրավորել, դա նորություն էր։

Հուսամ երեկոյան «դակլադից» հետո ստանալիք 30-ական արծաթը ուրախ առիթի կծախսեք։

Մի ուրիշ պտուղ են լրատվականները, որ համառորեն չեն նշում սրբապղծություն կատարածների քվազի-քաղաքական միավոր լինելը ու փորձում են օգտագործել «հավաքվածներ, քաղաքացիներ, ժողովուրդ» եզրույթները։

Մեր քաղաքացիներին ու ժողովրդին լպիրշության ու սրբապղծության մասնակցության մեջ անհիմն մի մեղադրեք, հարգելիներս։

1169