Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայում:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: 

934