Մայիսի 5-ին՝ ժամը 12:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցված է նաև տանը կից ավտոտնակի՝ ավտոմեքենայի զննման փոսը և մոտակա դիտահորը:

Փրկարարները ավտոտնակի փոսից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր, իսկ դիտահորից՝ մոտ 300 լիտր:

Մայիսի 5-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 8 տոննա ջուր։

367