Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել նաև մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը:

Բացի Հայաստանից՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի շանսերը բավական բարձր են գնահատվում:

Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում:

410