ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հերքել է լուրերը, թե դեկանների ժողով է հրավիրել և հրահանգել անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները ու նկատողություն հայտարարել։

Այս մասին նա ասել է Բագրատ Գալստանյանի՝ ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցող հերթական փոքրաթիվ հանրահավաքի ժամանակ։

Իսկ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը Բագրատ Գալստանյանի հետ զրույցում ասաց․ «Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել և ով կարող է դա ասել, բայց բոլորս կարող ենք սխալվել»,- նշեց նա՝ նույնպես հերքելով տեղեկությունը։

483