Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության: Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու հեռանկարը, և այս առումով կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը պետական համակարգում:
Վահե Հովհաննիսյանը դիպլոմներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողներին:
02 Հուլիս, 2024 19:13
598
Ֆինանսների նախարարության 2027-ի բյուջեն 8 մլրդ 702 մլն դրամով ավելի է 2026-ի բյուջեից․ Հովհաննիսյան
02 Նոյեմբեր, 2026 14:57
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր
05 Հոկտեմբեր, 2026 23:11
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03 Հոկտեմբեր, 2026 10:02