Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՚Բրայենի հետ։
Տեղի է ունեցել երկարատև հանդիպում, որի ընթացքում կողմերը անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած գործընթացների շուրջ։ Կառավարության ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կիսել են իրենց մտահոգությունները այս գործընթացների վերաբերյալ։
Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ՚Բրայենին մեկնաբանել է նաև արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։
14 Մայիս, 2024 19:55
853
Վրաստանում ռուսաֆոբիան պետք է արմատախիլ արվի․ Կոբախիձե
15 Սեպտեմբեր, 2026 12:46
Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
27 Օգոստոս, 2026 16:14
Կոբախիձեն Թբիլիսիում ռուսական դրոշի հետ կապված միջադեպը որակել է անպատվություն
27 Մայիս, 2025 12:50