«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել
Մադրիդի «Ռեալը» իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղից (4-4) հետո ակումբային ռեկորդ է սահմանել։
«Ռեալը» ներքին առաջնությունում 31-րդ անպարտելի հանդիպումն է անցկացրել։ Opta-ն գրում է, որ սա «Ռեալի» պատմության լավագույն ցուցանիշն է։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայում վերջին պարտությունը կրել է 2023 թ. սեպտեմբերի 24-ին` 6-րդ տուրում 1-3 հաշվով զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Ռեալը» այդ խաղից հետո տարել է 24 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի։
Մադրիյդյան ակումբն արդեն նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և առաջնության ավարտից մեկ տուր առաջ ունի 94 միավոր։
21 Մայիս, 2024 15:39
718
«Ռեալը» պաշտոնապես պահանջում է Լա Լիգայի նախագահի հրաժարականը
22 Սեպտեմբեր, 2026 21:20
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ
20 Օգոստոս, 2026 22:37
Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում
08 Հունիս, 2026 23:41
Վնասվածքից ապաքինվող Մբապեն վերադարձել է Մադրիդ
05 Հոկտեմբեր, 2026 21:08
Մադրիդում արտակարգ դրություն է անտառային հրդեհների պատճառով
24 Հուլիս, 2026 11:36
Վնասվածքները հեշտացնում են իմ աշխատանքը․ Արբելոա
06 Մարտ, 2026 13:25