Զարդերի ստեղծումը ալքիմիա է, որը պարզ առարկան վերածում է զգացմունքների՝ ավանդույթի և արդիականության միջև քայլ։

Վինսենթ Բոյաջյանը՝ Հայկական ոսկերչության միության (AJA)-ի ամենահայտնի անդամներից է, որը հայ փորձառու ոսկերչական դիզայներ է և գործունեություն է ծավալում Ֆրանսիայում՝ Փարիզում:

Ավելի քան մեկ տասնամյակ փորձ ունեցող Վինսենթի կիրքը ոսկերչական դիզայնի նկատմամբ ոգեշնչված է նրա հայկական արմատներով, որոնք հայտնի են արհեստագործական հարուստ ավանդույթներով: Ժնևից մինչև Վանդոմ հրապարակ, Վիկենը (Վինսենթը) սկզբում հաստատեց իր համբավը, ապա Փարիզում բացեց սեփական արհեստանոցը: Նա իր փորձի և յուրօրինակության շնորհիվ շահել է շատ պահանջկոտ հաճախորդների վստահությունը:

Այսօր, հակառակ քայլելով զանգվածային արտադրության միտումներին, նա շարունակում է արտադրել բարձրորակ արտադրանք սահմանափակ քանակությամբ: Նրա հմտությունները թույլ են տալիս վեհացնել երևակայությունը և կյանքի կոչել երազանքի զարդերը,: Մեծ տներ, դիզայներներ և մասնավոր հաճախորդներ, շատերը դիմում են նրան իրենց հավաքածուները հարստացնելու համար:

Իր ուշագրավ կարիերայի հետ մեկտեղ Վինսենթը զբաղեցնում է ոսկերչության պրոֆեսորի հեղինակավոր պաշտոնը Փարիզի Ecole Boulle-ում, որտեղ նա իր փորձն է կիսում սկսնակ արհեստավորների հետ:

École Boulle-ը Փարիզի քաղաքապետարանի հանրային կրթական հաստատություն է, որը և՛ կիրառական արվեստի բարձրագույն դպրոց է, և՛ արհեստների, ինտերիերի ճարտարապետության և դիզայնի ավագ դպրոց:

Նա այն փորձառու հայ ոսկերիչներից է, որոնք ներկայացրեցին իրենց ապշեցուցիչ դիզայնը GemGeneve ցուցահանդեսում:

 

967