Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Իսպանիայի հավաքականին՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողության և լիովին արժանի կերպով Աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով իմ շնորհավորանքներն եմ հղում այդ երկրի ժողովրդին և կառավարությանը։
Բարեկամ Իսպանիայի ժողովրդի և կառավարության ուրախությունը Իրանի ժողովրդի և կառավարության ուրախությունն է»։

Հիշեցնենք, որ Իսպանիայում Պեդրո Սանչեսի կառավարությունը հրաժարվել էր թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել Իսպանիայի Ռոտայի և Մորոնի ռազմաբազաները Իրանի դեմ ռազմական գործողությունների համար՝ հայտարարելով, որ դա չի համապատասխանում Իսպանիայի պարտավորություններին և միջազգային իրավունքին։ Ավելի ուշ Իսպանիան նաև սահմանափակել էր իր օդային տարածքի օգտագործումը նման գործողությունների համար։

112