Քիչ առաջ Քննչական Կոմիտեն հայտնեց, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ՝  դրան կից ներկայացնելով ավլի վաղ համացանցում տարածված ձայնագրությունը։

Ստորև  ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը, որտեղ ղարաբաղցի տղամարդը խոսում է մայիսի 26-ին կայանալիք հավաքին փողով  մարդկ բերելու մասին

— Հայկ
+ Կարեն

— Հարմարա տեղդ

+Դու վաղը կասես քանի ավտոա լինելու ու ըսենց ասեմ, քանի հոգի են կարողանալու գալ, որովհետև ամսի 26-ն որ գա, այնտեղ կարող է լինեն մարդիկ, որ ցանկանան մնալ: Նրանց ուտելու հարցերն էլ եմ կարգավորելու: Դու ինձ վաղը կասես, քանի ավտոմեքենա են լինելու դրանց վառելիքի հարցերն լուծվելու են, ես պետք է իմանամ քանակը, որպեսզի հայտ ներկայացնեմ, այդ ամենը հայտով է, ես պետք է հայտ ներկայացնեմ և ասեմ, որ այսքան մարդ է գալիս Վարդենիսից, ասքան ավոտ և այլն:
+իսկ ես մի բան հարցնեմ, ես իրանց բոլորին իրար կողք հավաքված պահեմ, թե թողնեմ ցվրված:

-դա էական չէ, բայց լավ կլինի մյասին լինեն, քանի որ մի տեղից են գալիս և ուտելը, և մնացած հարցերը մյասին կարգավորեն:

+Լինում են դեպքեր, որ մեկը չի ուզում, որ մյուսները իմանան իր ներկա գտնվելու մասին, քանի որ աշխատում են որևէ տեղ, դրա համար առանձին են կանգնում:

-Ինձ պետք է դու ինձ ասես օրինակ մեկ ավտոբուս է գալիս այսքան մարդ, օրինակ 15 հոգի, որ գալիս են, այսքան վառելիք է պետք լինելու դրանց ուտելիքի հարցը, մնալու, իսկ արդեն նրանց ինչ ուտելիք պետք լինի բերելու են տան:

+Ես քեզ հասկացա, վաղը այդ թվաբանությունը կանեմ և քեզ կասեմ:

-Մարդկանց խնդրել եմ, որ առավոտյան կլինեմ Վարդենիսի երթուղայինի մոտ, Ձեր հարցերը լուծելու եմ, դուք ուզում եք հաջորդ օրը եկեք, երբ ուզում եք էկեք, ջուրը, հացը լինելու են, բայց գնալու համար էլ նույն կարգավիճակով օգնելու եմ, որ գնաք, հավաքվեք, հասկանաք որը որից հետո է, բայց պետք է ընենց անել, որ այդ մարդկանց մոտ ջրի, պեռաշկիի համար գումար լինի մոտները: Ես ինձանով եմ անում այդ ամենը, ուրիշ ձև չեմ կարողանում:

+ սպասիր տեսնեմ ոնց է դառնում, ես այնտեղ ասել եմ միայն վառելիքի և ուտելիքի պահով, հեսա մի հատ թող տեսնեմ ինչ կարող ենք անել:

-Դե նայիր, եթե չլինի էլ ես կարող եմ շատ-շատ մարդիք կրճատել:

+ Չէ սպասիր ես քեզ ասել եմ միքիչ հետո, երեկոյան խաբար եմ ասելու:

-Դե ծրագիրը այդպես է գնում ամեն դեպքում,

+Էն <<Բանը>> մեկա ունեմ ես, ոչինչ կտանք գնան:

-Հա Կարեն:

+Բարև հարմարա տեղդ:

-Հա ասա:

+Էն ժողովրդին էն ինչը <<Բան եմ անում>>, անում եմ երթուղայինի հաշվարկով, հասկացար, որովհետև այդ տեղ արդեն էն մարդը /անունը չեմ տալիս/ ասել էր ինձ երթուղային ունեմ, կարող եք զբաղեցնել և այլն, ես էլ 1500-ով կբերեմ, մեկ էլ էսօր հետա կանգնել ասածից:

-Դու հասկացար ինձ:

+Մի խոսքով նախկինում 8 է եղել, ըտենց եմ ասում, որ ոչմեկ չհասկանա, հիմա զոռով բերել հասցրել եմ 6-ի՝ 3-ը գնալու համար, մի խոքով:

-Հասկացա:

+Այդպես է էլի, հիմա մի 20-ից ավել հոգի կողմ են ասել, ես դրանց երթուղայինով կճանապարհեմ: Դա հաստատ է:

-Լավ:

+Դե ըտենցա, իսկ եթե չէ, դրանից ավել ես չեմ կարող խոսել, այստեղ կնգնեմ բանի տակ:

-Չէ պետք չի, դու քեզ էլ մի դիր հարվածի տակ, հարկավոր չէ, մեկա մարդիք տրամադրված են:

+Ես քեզ հասկանում եմ, մեկա էտ մարդիք, որ տրամադրվել են թող գան այդտեղ, էլի իմ հետ միշտ կապի մեջ են լինելու, բայց առաջին օրվա համար, երբ էտ մարդիք այստեղից գան այդտեղ գոնե մոտները 3.000 դրամ չլինի՝ ջուր խմի, պեռաշկի ուտի:

-Ես հասկացա քեզ:

+Ես առաջ գնալ-գալու համար 5 էի տալիս, հիմա չեմ կարողանում եղբայր, ես իմ հաշվարկը այդպես եմ արել:

+Լավ հասկացա:

Խոսակցոթյան ձայնագրությունը ներկայացնում ենք ստորև․

1295