Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլին է կանչել Իրանի դեսպանին՝ կապված Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերի և Գերմանա-իսրայելական ընկերության ղեկավար Ֆոլկեր Բեկի դեմ հարձակման փորձերի մասին հայտարարությունների հետ։

Այս մասին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է X սոցիալական հարթակում։

Իր հայտարարության մեջ Գերմանիայի արտաքին գերատեսչությունը դատապարտել է Իրանի գործողությունները՝ ընդգծելով, որ Բեռլինը չի հանդուրժի հարձակումները հրեական համայնքի անդամների կամ նրանց շահերը պաշտպանող անձանց վրա։

Նախարարությունը նաև նշել է, որ Բեռլինը նախկինում հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու օգտին։

115