Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ԲԿԳԿ նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի նախկին տեղակալներ Արտուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին՝ կատարած երկարատև բարեխիղճ աշխատանքի և բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների գործընթացում զգալի ներդրման համար:

Ներկայացնելով ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, այդ թվում՝ բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում Լիլիթ Մկրտչյանի փորձն ու հմտությունները՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կոմիտեի համակարգման ոլորտներում նախատեսվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը։ Նա առանձնակի կարևորել է նաև գիտական դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ամփոփումը և խոշոր գիտասարքերի ձեռքբերմանն ուղղված միջոցառումների ընթացքի ապահովումը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները և մի շարք այլ ուղղություններ։

155