ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցին։ 

«Մտքերի արդյունավետ փոխանակություն Արարատ Միրզոյանի հետ՝ մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցության և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին,  վերահաստատեցի աջակցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին. մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է», - գրել է Բորելը։

210