Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի։

«Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ ընկերությունը որոշում է կայացրել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները, առևտրականների` այլ առևտրի իրականացման վայր տեղափոխվելն առավել սահուն իրականացնելու համար: 
Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տարածվող մի շարք կեղծ տեղեկությունները` հարկ ենք համարում նշել․ 

1. Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ այլ ազգի ներկայացուցիչ չունի սեփականության որևէ բաժնեմաս: 

2. Շուկայի շենքը մասնավորեցվել է 30 սեպտեմբերի 2002թ., այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել մասնավոր անձանցից 1 սեպտեմբերի 2022թ.: 

3. Շուկայի շենքին հարող կիսախարխուլ բացօթյա առևրի տաղավարներն արդեն ապամոնտաժվել են և պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն, որը նոր տեսք կհաղորդի Կոմիտասի պողոտային, իսկ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 

458