Սլովենիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Լյուբլյանայում ընկերակաան հանդիպում կանցկացնի Եվրո-2024-ի մասնակից Սլովենիայի թիմի դեմ:
Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, եզրերում նրան կօգնեն Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Չորրորդ պաշտոնյան էլ կլինի սլովենացի Դեյան Բելաժիչը:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը երեք օր անց էլ «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի դեմ:
04 Հունիս, 2024 15:39
532