Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքների շրջանակում Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խումբը, կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին, իսկ Շիրակից տարված տեխնիկայով կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Ախթալայում ընթանում են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներ: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ:

Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքների ղեկավարների, պատասխանատու այլ կառույցների ներկակացուցիչների հետ հետևել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ, քննարկել կարիքները։

432