Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը բանակցություններ են վարում Նիժնի Նովգորոդում՝ BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։

Հանդիպումից առաջ նախարարները ջերմորեն ողջունել են միմյանց, Ֆիդանը հայտնել է, որ ընդամենը մեկ ժամ առաջ է ժամանել Մոսկվայից։ Լավրովը հույս է հայտնել, որ Մոսկվայում իր թուրք գործընկերոջ հանդիպումներն օգտակար են եղել։ Այնուհետեւ բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով։

Հունիսի 10-11-ը Նիժնի Նովգորոդում տեղի է ունենում BRICS-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը։ 

235