Շարժումը, որ արդեն ամսից ավել ՀՀ տարբեր տարածքներում էր, հանգրվանել է Բաղրամյան փողոտայում, բազմաթիվ հարցեր է առաջացրել և այդ հարցերը բազմաթիվ անգամ հնչեցրել են: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարություններին ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

 

«Հարցերից ամենակարևորներից է այն, թե ի վերջո ովքեր են ֆինանսավորում, ովքեր են ղեկավարում, ովքեր են կանգնած առաջին հայացքից անհնարին թվացող մտքի հետևում, որ երկքաղաքացի հոգևորականը կարող է ստանձնել երկրի կառավարումը»,- ասաց պատգամավորը:

 

Հակոբյանը նշեց, որ տարբեր կարծքիներ կան այս հարցի շուրջ և երեկ մի երիտասարդ նշել է, որ շարժումը առաջնորդում են մշակութային գործիչները, և կարդաց նրանց անունները:

 

Մանրամասները տեսանյութում

 

553