ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը չեղարկվել է, ասաց. «Հարյուր հազար մարդ լքեց Արցախը, մարդիկ ունեզրկվեցին, տնազրկվեցին, հարյուրավոր տարիներով այդ հողում ապրած մարդկանց կապիտուլացրեցին՝ հանեցին իրենց բնօրրանից հեղաշրջման արդյունքում ու եկել այս ամբիոնից հայտարարում են, թե կապիտուլյացիոն պայմանագիրը չեղարկված է։

Այս մարդիկ իրականության հետ որեւէ կապ չունեն, որովհետեւ տրամաբանություն ունեցող մարդը չի կարող այդպիսի բան հայտարարել»։

Հակոբյանը նշեց, որ հիմա էլ ԼՂ բնակչությանը մանիպուլացնում-հանում են փողոցները. «2021-ից սկսած այս շարժման հետեւում կանգնած են այն մարդիկ, որ 2018 թվականի մայիսին Թավշյա հեղափոխության հենց հաջորդ օրը պայքարել են Նիկոլ Փաշինյանի եւ մեր իշխանության դեմ»։

628