Ավարտվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից. այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 12-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է ընդունել։

Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր 5 տարի ժամկետով՝ 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

 

291