Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը

ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը։
««Լուսավոր Հայաստան» Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է: Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար: Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- գրել է նա:
17 Հունիս, 2024 14:12
718
Երևանի 12 հասցեում ավարտվել է մեծ ու փոքր ծավալի կոյուղագծերի կառուցումը
17 Սեպտեմբեր, 2025 23:05
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
17 Սեպտեմբեր, 2025 20:51
Մի օրում 5-6 կգ ձո՞ւկ եք բռնում. Վարչապետը Հրազդանի կիրճում հանդիպեց ձկնորսների․ տեսանյութ
17 Սեպտեմբեր, 2025 16:39
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
03 Մայիս, 2024 14:10
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքը
29 Ապրիլ, 2024 21:19
Ինչ մեղադրանք է ներկայացվել Սամսոնյանին և Սաղաթելյանին. ՔԿ
22 Մարտ, 2024 20:54