Հուլիսի 1-7-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 1-7-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը։
Կատարվել է աշնանացան ցորենի բերքահավաք։
Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է կանաչ հասունացումը, առաջացել է խոտաբույսերի ծաղկաբույլերը։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է մոմային հասունացման փուլում, եգիպտացորենը հուրանակալել է, պտղատուների մոտ տեղի է ունեցել շաքարանյութի կուտակում։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը դեռ գտնվել են կաթնային հասունացման փուլում։ Շարունակվել է կաղամբի միջահաս տեսակի գլխի ձևավորումը, կարտոֆիլը ծաղկել է։
08 Հուլիս, 2024 21:14
310