Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ակադեմիական քաղաքի կառուցման ժամկետներից խոսելով լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին շենքերը պատրաստ կլինեն 2029 թվականին, սակայն, թե երբ քաղաքը ամբողջովին պատրաստ կլինի՝ նա դժվարացավ ասել, քանի որ, իր խոսքով, դա ժամանակատար է և կառուցումը կարող է տեւել 10-20 տարի։

«Մեզ համար առաջնային է ավարտել այն շենքերը, որոնք ունեն ոչ միայն կրթական, այլ նաեւ հասարակական կարեւորություն», - ասաց նա։


Նրա խոսքով՝ առաջնային է հանրային տրանսպորտը եւ հանրային օգտագոյծման շենքերը, օրինակ՝ համերգային դահլիճները եւ մշակութային կենտրոնները։

Քեյլի խոսքով՝ միայն այդ շինությունների կառուցումից հետո բուհերի տեղափոխումը կսկսվի։

Հարցին, թե ինչ կարժենա նախագիծը, նա պատասխանեց. «1.5 միլիոն քառակուսի է կառուցապատման տարածքը լինելու»,- իսկ ֆինանսական առումով հնարավոր չէ ասել, քանի որ այն կարող է տեւել մոտ 30 տարի։

1447