ԱՄՆ-ն ու դաշնակիցները նախատեսում են 1 միլիարդ դոլար հատկացնել Կիևին ՀՕՊ-ի ուժեղացման համար

ԱՄՆ-ն և դաշնակիցները մտադիր են Ուկրաինային հատկացնել ավելի քան 1 միլիարդ դոլար՝ հակաօդային պաշտպանության համակարգերին աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ Կիևը Իտալիայից կստանա չորս լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր և SAMP-T համակարգը։ Բացի այդ, դաշնակիցները Ուկրաինային կմատակարարեն այնպիսի մարտավարական ՀՕՊ համակարգեր, ինչպիսիք են NASAMS-ը, HAWK-ը, IRIS T-SLM-ը, IRIS T-SLS-ը և Gepard-ը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ն Կիևի հետ միասին շարունակում է զարգացնել դաշինքի հետ համատեղելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիր ճարտարապետություն։
10 Հուլիս, 2024 16:03
258
Կատարն ու ԱՄՆ-ն մոտ են պաշտպանական համագործակցության ընդլայնմանը․ Ռուբիո
16 Սեպտեմբեր, 2025 11:11
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցում ոչ մի առաջընթաց չկա․ Պեսկով
15 Սեպտեմբեր, 2025 14:36
Մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն. ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար
11 Սեպտեմբեր, 2025 21:12