Չարլզ III-ը Թրամփի մահափորձից հետո նամակ է գրել վերջինիս
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նամակ է գրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը վիրավորվել էր Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ընթացքում մահափորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ Բուքինգհեմյան պալատին հղումով։
Նշվում է, որ նամակը Թրամփին է փոխանցվել հուլիսի 14-ին Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չի հրապարակի հաղորդագրության բովանդակությունը:
Կիրակի օրը Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում նախկին նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում։
15 Հուլիս, 2024 17:21
1056
Պուտինի և Թրամփի միջև հանդիպում դեռևս համաձայնեցված չէ. Պեսկով
14 Հոկտեմբեր, 2026 15:13
Թրամփը ջանքեր է գործադրում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար. Պեսկով
14 Հոկտեմբեր, 2026 14:26
Թրամփը ԱԲ տեսանյութ է հրապարակել, որում նա մենամարտում է վագրի հետ, ապա գրկախռնվում
14 Հոկտեմբեր, 2026 13:14