2024 թվականի ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Սարգի Գալստյանը Հայաստան էր մուտք գործել  և հենց Գորիսում ձերբակալվել էր ԱԱԾ կողմից՝ մեղադրվելով լրտեսության մեջ, խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Մինչ օրս Գալստյանը գտնվում է կալանքի տակ։

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակել է Սամվել Շահրամանյանը։  Եվ միամտություն կլինի կարծել, թե Շահրամանյանը տեղյակ չի եղել, թե ով է Սարգիս Գալստյանը և ինչով է նա զբաղված։

Անկախ նրանից, թե  ով կամ ինչն է ստիպել Շահրամանյանին պետական դավաճանին պաշտոնի նշանակել, դա չի ազատում Շահրամանյանին պատասխանատվությունից։  Պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։ 

Սակայն սա ամենը չէ,  Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին։

828