Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում Սահմանադրության փոփոխությունների հարցին:
«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.
1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
2. Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ[ության նախարարության] կողմից։
5. Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- նշել է նա։
17 Հուլիս, 2024 19:15
567
Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում․ Գալյան (տեսանյութ)
17 Հունիս, 2025 12:14
Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ. Գալյան
06 Հունիս, 2025 12:44
Ես չեմ պատրաստվում վերընտրվել, բայց Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ. Էրդողան
22 Մայիս, 2025 16:18