Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․
-
կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
-
հիգիենայի միջոցներ,
-
հեծանիվ,
-
ծխախոտի փոխարինիչներ,
-
կենցաղային ապրանքներ,
-
լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
-
դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
-
կոշկեղեն, խաղալիքներ,
-
ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
-
բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
-
բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։
Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։