
Ուկրաինական գերությունից վերադարձել է 95 ռուս զինվորական, հայտնում է ՊՆ-ն։ «Դրա դիմաց ուկրաինական զինված ուժերի 95 ռազմագերի է տեղափոխվել»,- ասվում է գերատեսչությունում։
Ռուս ազատագրված զինծառայողները Մոսկվա են ուղարկվել ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ Ավելի ուշ նրանք բուժում և վերականգնում կանցնեն ռազմաբժշկական հաստատություններում։
«Բոլոր ազատ արձակվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- հայտնում են ՊՆ-ից։ Արաբական Միացյալ Էմիրությունները միջնորդական ծառայություններ են մատուցել գերիների փոխանակման հարցում:
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներից բացի, հայրենիք են վերադարձել նաև Ազգային գվարդիայի զինծառայողներն ու սահմանապահները։