Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցանցում գրառում է արել՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններում հնարավոր ճնշումներին և կոչ անելով քվեարկել դրանց դեմ։
«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։
Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։
Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։
Բոլոր հանրապետական, մարզային, քաղաքային նշանակության պաշտոնյաներին ու ղեկավար անձանց կոչ եմ անում ժողովրդավարության կանոններից մեկ մմ չշեղվել. ովքեր դուրս կգործեն իմ ասածից, կապ չունի՝ ով կամ որ կուսակցությունից է այդ թեկնածուն, գնացեք ու դեմ քվեարկեք այդ մարդուն»,- ասել է վարչապետը: